Մեր մասին Ծառայություն Արտադրանք Նորություններ Գործընկերներ Ֆոտոներ Հետադարձ կապ

Մեր մասին

Հարգելի բարեկամ,
Ողջունում ենք Ձեր մուտքը «Բավիղ» հրատարակչության վեբկայք: «Բավիղ» հրատարակչությունն
ստեղծվել է 1999 թվականին: Ի սկզբանե կազմակերպությունն զբաղվել է ՀՀ օրենսգրքերի ոչ պաշտոնական հրատարակությամբ և վաճառքով: Այսօր «Բավիղ» հրատարակչության գործունեության սահմանները լայն են, կատարած աշխատանքները` բազմածավալ: Ընկերությունն իրականացնում է փոքր տպաքանակներից սկսած, ցանկացած տեսակի օֆսեթ և լազերային տպագրություն: 21-րդ դարի տեխնիկական հագեցվածությունն ու համակարգչային հնարավորությունները թույլ են տալիս հրատարակչությանը կատարել ամենաբարդ պահանջներ ունեցող տպագրական աշխատանքներ: Տարիների փորձառությունն ու աշխատանքային հմուտ կոլեկտիվը հնարավորություն են տալիս ապահովել արտադրանքների բարձր որակական հատկանիշներն ու շքեղ տեսքը: Հուսով ենք, որ վեբկայքը կօգնի Ձեզ ճանաչել «Բավիղ» հրատարակչությունը, կդառնա մեր արդյունավետ ու փոխշահավետ համագործակցության սկիզբը:

 

 

 

 
   Website developed by CHS Vericel Service